Հասարակություն 

Աջափնյակ. խորհրդակցական խորհրդի 2-րդ նիստը

analitik.am

Հունվարի 29-ին Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում գումարվեց վարչական շրջանի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհրդի հերթական նիստը: Նիստը վարում էր խորհրդակցական խորհրդի նախագահ Արտավազդ Սարգսյանը: Օրակարգային հարցերն էին՝ 1.աշխատանքային խմբերի ստեղծում, 2.վարչական շրջանի 2014թ. նախատեսվող ծրագրեր, 3.հարցեր ու առաջարկություններ: Խորհրդի նախագահը ներկայացրեց աշխատանքային խմբերի ստեղծման իր առաջարկությունը, որն ընդունվեց միաձայն: Հնչեցին բազմաբովանդակ հարցեր, տրվեցին պատասխաններ, եղան առաջարկություններ:

Նույն շարքից