Հասարակություն 

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են շաբաթօրյակները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ յուրաքանչյուր շաբաթ օր մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են տեղային շաբաթօրյակներ` համատիրությունների, սանմաքրման ծառայությունների, պատասխանատու այլ կառույցների տեխնիկական և մարդկային միջոցներով: Նշենք, որ այդ շաբաթօրյակները նախաձեռնվում են ընդհանուր օգտագործման տարածքները կարգի բերելու նպատակով:

Այս շաբաթ ևս, ի թիվս գլխավոր ու երկրորդական փողոցների, աշխատանքները իրականացվել են բակային հատվածներում, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում:
Սանմաքրման ընթացքում կուտակված աղբը տեղափոխվել է աղբավայրեր:

Նույն շարքից