Հասարակություն 

Աջափնյակում կայացավ բնակիչների հերթական ընդունելությունը

Փետրվարի 20-ին՝ ինչպես նաև յուրաքանչյուր հինգշաբթի, Աջափնյակ վարջական շրջանի աշխատակազմում ժամը 14։00-ից մինչև 17։00-ն իրականացվեց բնակիչների ընդունելություն։


Ընդունելությունն անցկացրեց անձամբ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը։ Ընդունելության ընթացքում բարձրացվել են կոմունալ տնտեսության, սոցիալական ապահովության և այլ ոլորտներին առնչվող հարցեր։ Բարձրացված հարցերին տեղում տրվել են սպառիչ պատասխաններ, իսկ հրատապ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ ոլորտների պատասխանատուներին հանձնարարվել է հետևողական լինել դրանց շուտափույթ լուծմանը։



Նույն շարքից