Կանադայի Ալբերտա նահանգում 2 թեթևշարժիչանի ինքնաթիռներ են բախվել, որի հետևանքով զոհվել է 2 մարդ:
Վթարը տեղի էր ունեցել Ֆորտ Մաքմյուրրեյ քաղաքի մոտակայքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Բախումից հետո օդանավերից մեկը բարեհաջող կերպով վայրէջք է կատարել։ Օդաչուն վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց, իսկ երկրորդ օդանավը կործանվել է։