Ֆեյսբուք Հասարակություն 

ԵԱՏՄ-ի առաջին պտուղները

Տնտեսական անկյուն ֆեյսբուքյան էջի գրառումը.

2014-ի ավարտին ֆինանսական շուկայում տեղի ունեցած տատանումներն իրենց բացասական անդրադարձն ունեցան գրեթե բոլոր ոլորտների վրա: Սակայն, ինչպես երևում է, գյուղատնտեսության ոլորտի վրա վերը նշված իրադարձություններն այդքան էլ չեն ազդել:

Ըստ պաշտոնական տվյալների` այս տարվա հունիսի 22-ի դրությամբ արտահանված պտուղ-բանջարեղենի ծավալները կազմել են շուրջ 27. 276 տոննա` նախորդ տարվա 24.146 տոննայի դիմաց:

Հատկանշական է, որ արտահանված ապրանքների հիմնական ծավալներն ուղղված են եղել դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ, մասնավորապես Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Ղազախստան: Բացի վերը նշված երկրներից արտահանումը մեծ ծավալներ է ունեցել դեպի Վրաստան և Լեհաստան:

Հուսանք, որ այս ոլորտում գրանցված աճը կազդի նաև մյուս ոլորտների աշխուժացման վրա:

Նույն շարքից