Հասարակություն 

Ցուցարարները երթով շարժվում են Բաղրամյան 26

Քիչ առաջ Ազատության հրապարակում հավաքված բազմությունը  շղթա կազմած մտավ Թումանյան փողոց: Նրանք`  «միացում», «ազատ, անկախ, Հայաստան» բացականչելով երթով շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա:

Հիշեցնենք, որ ոստիկանները ուժեր են կենտրոնացրել Բաղրամյան փողոցում, ուստի դժվար է ասել, թե ինչ կլինի այնտեղ:

Վալերի Օսիպյանը երթի մասնակից ակցիայի կազմակերպիչներին տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է ակցիայի անդամներից 3-4 մարդու ընդունել՝ պայմանով, որ երթը կդադարեցվի: Սակայն ակցիայի մասնակիցները  բացականչեցին` «Ոչ»

Երթը շարունակվում է:

Նույն շարքից