Միջազգային Քաղաքականություն 

Խաղը փչացնել ցանկացողները ազգի առաջ պատասխան են տալու. Էրդողան

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին «Twitter»-ի իր պաշտոնական էջում մի քանի գրառում է կատարել`կիսվելով կոալիացիայի վերաբերյալ իր մոտեցումներով:
«CNNTurk»-ի հաղորդմամբ` Էրդողանը մասնավորապես գրել է.

«Թուրքիան ընդհանուր լեզվի, նպատակների հիման վրա ստեղծված կոալիցիայի միջոցով կայունության և վստահության մթնոլորտը նորից կարող է  վերահաստատել: Տարբերությունները առաջին պլան մղելով` խաղը փչացնել ցանկացողները ազգի առաջ պատասխան են տալու»- ասել է նա:

Էրդողանը նաև ավելացրել է, որ ոչ ոք իրավունք չունի օգտագործել ընտրությունների արդյունքում ձեռք բերած իր հաջողությունները համակարգը կողպելու  համար:

Նույն շարքից