Ոստիկանները Բաղրամյան փողոցում հոսանքի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով երթը լուսաբանող լրագրողներին նախազգուշացրեցին բացել ճանապարհը, քանի որ ոստիկանությունը պատրաստվում է գործողություններ իրականացնել:
Օսիպյանը շարունակում է բանակցել ցուցարարների հետ` փորձելով համոզել ընդունել նախագահի առաջարկն ու 3–4 հոգանոց խմբով հանդիպել:
Երթի կազմակերպիչները, սակայն, հրաժարվեցին հանդիպել ՀՀ նախագահին՝ պահանջելով, որ կասեցնի որոշումը:
Բաղրամյան պողոտայում հազարավոր ցուցարարների դիմաց մի քանի շարքով պատ են կազմել ոստիկանները, Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների վրա նաև ոստիկանական մեքենաներ կան: Ոստիկանների հետ կանգնած են նաև մեծ թվով քաղաքացիական հագուստով ոստիկաններ կան, որոնք կանգնել են ոստիկանական շղթայի առջե։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:
Ուղիղ միացմանը կարող եք հետևել այստեղ: