Միջազգային Քաղաքականություն 

Իրանն ու Սիրիան անվտանգության բնագավառում համագործակցության հուշագիր են ստորագրել

analitik.am

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Իրանն ու Սիրիան անվտանգության բնագավառում համագործակցության հուշագիր են ստորագրել: Այս մասին համատեղ մամուլի ասուլիսին հայտնել են Իրանի ՆԳ նախարար Աբդոլֆեզա Ֆազլին ու նրա սիրիացի կոլեգա Մոհամադ Իբրահիմը:

Սիրիացի պաշտոնյան պաշտոնական այցով գտնվում է Թեհրանում, որտեղ էլ կողմերը ստորագրել են համագործակցության հուշագիրը:

Հիշեցնենք, որ սիրիայում 2011 թ.-ից սկսված հակամարտության հետեւանքով զոհվել է 220 հազար մարդ, միլիոնավոր մարդիկ արտագաղթել են սեփական բնակավայրերից:

Սիրիական կառավարությունը ստիպված է պատերազմել երկու ճակատով, ընդդիմության ու ԻՊ գրոհային խմբավորումների դեմ:

 

 

 

Նույն շարքից