Երթի մասնակիցները այս պահին դեռ Գրողների միության շենքի դիմաց նստած են: Կազմակերպիչներից Մաքսիմ Սարգսյանը կոչ է անում չտրվել սադրանքների և ոչ մի քայլ առաջ չգնալ: Ցուցարարները ռազմահայրենասիրական երգեր են երգում:
Ակտիվիստներից Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, որ իրեն հաղորդել են, թե էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող մարզերի ակտիվիստները Երևան բերող բոլոր ճանապարհները փակել են:
Քիչ առաջ ցուցարարներին մոտեցավ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որին այդպես էլ չհաջողվեց համոզել հավաքվածներին հեռանալ Բաղրամյան պողոտայից: