Միջազգային Քաղաքականություն 

Իվանով. Ռուսաստանի ու ԱՄՆ միջեւ հարաբերությունների նորմալացումը հնարավոր է միայն ուկրաինական ճգնաժամի հաղթահարումից հետո

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանի ու ԱՄՆ միջեւ հարաբերությունների նորմալացումը հնարավոր է միայն ուկրաինական ճգնաժամի հաղթահարումից հետո:

Այս մասին պարբերականին տրված հարցազրույցում հայտնել է ՌԴ նախագահական ադմինիստրացիայի ղեկավար Սերգեյ Իվանովը, նշելով, որ ԱՄՆ պետքարտուղարի այցը Սոչի ու նրա ջերմ հանդիպումը ՌԴ նախագահի ու արտգործնախարարի հետ դրական էր, սակայն, միամտություն կլիներ կարծել, որ երկկողմ հարաբերությունները առաջիկայում կարող են բարելավվել:

Իվանովի խոսքերով, ԱՄՆ ու ՌԴ հարաբերությունները կարող են կարգավորվել միայն Ուկրաինայում ճգնաժամի հաղթահարման ու Դոնբասի կարգավիճակը հստակեցնելուց հետո միայն:

Վերջում Իվանովը շեշտել է, որ ԱՄՆ-ն արդեն չի կարողանում վերահսկել իրավիճակն Ուկրաինայում:

 

Նույն շարքից