Միջազգային Քաղաքականություն 

Աջ սեկտորը Պորոշենկոյից պահանջել է հրաժարվել մինսկյան համաձայնագրերից

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանում արգելված արմատական նեոֆաշիստական Աջ սեկտոր կազմակերպությունը Պորոշենկեյից պահանջել է հրաժարվել մինսկյան համաձայնագրերից ու վերսկսել հարձակումը Դոնբասի ուղղությամբ:

Նրանց պահանջ-կոչում մասնավրապես ասված է՝ դադարեցնել բանակցային գործընթացը, օկուպացված տերիտորիաների ազատագրման նպատակով վերսկսել ռազմական գործողությունները, կադրային փոփոխություններ իրականացնել երկրի ՊՆ-ում ու բանակում, ռեալ գործողություններ ձեռնարկել կոռուպցիայի դեմ ու վերացնել օլիգարխիկ համակարգը:

Բացի այդ Աջ սեկտորը մտադիր է հուլիսի 3-ին երթ իրականացնել Կիեւում, որ նվիրված է լինելու Խազարական խանության դեմ իշխան Սվյատոսլավի տարած հաղթանակի 965 ամյակին:

 

 

 

Նույն շարքից