Հասարակություն Ռազմական 

Սթոլթենբերգի համոզմամբ Ռուսաստանը ձգտում է կազմալուծել ՆԱՏՕ-ն

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանը ձգտում է կազմալուծել ՆԱՏՕ-ն:

Նման հայտարարությամբ է հանդես եկել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, նշելով, որ ներկայումս Ռուսաստանին դիմագրավելու ամենաարդյունավետ միջոցը պատժամիջոցների շարունակելիությունն է:

Քարտուղարի խոսքերով, Ռուսաստանը նպատակ է հետապնդում կազմալուծել ալյանսը, լարվածություն ստեղծել տարածաշրջանում ու դրա վառ ապացույցը միջուկային պոտենցիալի ընդլայնումն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վ. Պուտինը հայտարարել էր, որ առաջիկայում երկիրը կավելացնի միջուկային բալիստիկ հրթիռների քանակը առնվազն 40 հրթիռով:

 

 

 

Նույն շարքից