Միջազգային Քաղաքականություն 

Պորոշենկոն ու Մերկելը քննարկել են Դոնբասի իրավիճակը

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցում անրադառնալով Դոնբասի իրավիճակին, կոորդինացրել են նախատեսվող նորմանդական քառյակի հանդիպման գործողությունների ծրագիրը:

Այս մասին հայտնել են Ուկրաինայի նախագահականից, նշելով, որ Նորմանդական ֆորմատի արտգործնախարարների Դոնբասի խաղաղ բանակցությունների հերթական փուլը կկայանա երեքշաբթի Փարիզում:

Հեռախոսազրույցում Պորոշենկոն խոստովանել է հրադադարի պարբերական խախտման ու իրավիճակի սրման մասին:

 

 

Նույն շարքից