Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Նստացույցը ցրելիս բերման է ենթարկվել 237 մարդ. «Փաստինֆո»

analitik.am

Նախնական տեղեկություններով, այսօր Բաղրամյան պողոտայից ոստիկանության բաժիններ է տարվել 237 անձ: «Փաստինֆո»ի այս տեղեկությունները Ոստիկանության լրատվական վարչությունից ոչ հերքել են, ոչ էլ հաստատել՝ հայտնելով, որ տվյալները ճշտվում են, սակայն նախնական տվյալներով բերման ենթարկվածների թիվն այդքան է:

Ոստիկանությունից մեզ նաև հայտնեցին, որ բերման ենթարկված քաղաքացիներից 7-ին ոստիկանության բաժիններում բուժօգնություն է տրամադրվել, նրանցից 3-ը տեղափոխվել է հիվանդանոց: Ցույցը ցրելու ընթացքում տուժել և վնասվածքներ են ստացել 11 ոստիկան:

Խախտված հասարակական կարգի վերականգնման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բաղրամյան պողոտայում անօրինական երթ կազմակերպած քաղաքացիներին ՀՀ ոստիկանությունը տևական բանակցությունների միջոցով առաջարկել է ազատել հավաքի վայրը: Միաժամանակ, հավաքի մասնակիցներին բարձրախոսով մի քանի անգամ հայտարարվել է, որ նրանց պահանջները պատրաստ է լսել Հայաստանի

Հանրապետության Նախագահը: Ոստիկանության կոչերը և խնդրանքները երթի կազմակերպիչների կողմից անտեսվել են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից