Քաղաքականություն 

ՕԵԿ-ականները ԱԺ-ում ելույթ են ունենում «Հ3»-ի եթերը «լցնելու» համար. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «ՀՀ կառավարության կողմից դեռևս անցած երկուշաբթի օրվանից հրավիրված և մինչև օրս շարունակվող ԱԺ արտահերթ նստաշրջանի վերջին օրերին ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամներն անսովոր ակտիվություն են դրսևորում ՝ բոլորով հերթագրվում, հարցեր են տալիս զեկուցողներին, ելույթներ են ունենում:

Սակայն ուշագրավն այն է, որ բոլոր այդ նախագծերով օրենսդրության հետ կապված, այսպես կոչված տեխնիկական բնույթի խնդիրներ են լուծվում: Այսինք ՕԵԿ խմբակցության վերջին օրերի «պահվածքի» արդյունքում իշխանությունները ոչինչ, բացի ժամանակից չեն կորցնում: Պարզվում է՝ ՕԵԿ-ականների նախկին կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ական պատգամավորները գիտեն, թե ինչու են նրանք այդքան ակտիվացել: ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում հայտարարում են, որ ՕԵԿ-ականներն այսպիսով ցանկանում են իրենց հեռուստաընկերության («Հ3») եթերը «լցնել», որ հեռուստադիտող ունենան»:

Նույն շարքից