Հայաստան Քաղաքականություն 

Հարուցված է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Բերման ենթարկվածներ կան Երևանի ոստիկանության գրեթե բոլոր բաժիններում, իր Facebook-յան էջում տեղեկացնում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և հավելում.

«Կենտրոնի ոստիկանությունում խոսել եմ Կորյուն Դավթյանի, Արտակ Գևորգյանի, Թամարա Զախարյանի, Սվետլանա Ավագյանի, Միխայիլ Չերչինյանի, Լևոն Չոբանյանի, Արտյոմ Գրաբսկիի, Մարատ Դարբինյանի, Գուրգեն Ստեփանյանի, Գևորգ Խուրշուդյանի, Անտոն Իվչենկոյի, Վուրադ Վարձելյանի հետ: Նույն բաժնում գտնվող Վիլեն Գաբրիելյանին, Անդրիաս Ղուկասյանին, Գոռ Սարգսյանին տեսնել չհաջողվեց, որովհետեւ իմ այցելության պահին նրանք հարցաքննվում էին Քննչական կոմիտեի քննիչների կողմից:

Ինձ ասացին, որ հարուցված է քրեական գործ՝  խուլիգանության հատկանիշներով և բոլոր բերման ենթարկվածները անցնում են այդ գործով: Ասացին նաև, որ բերման ենթարկվածների հետագա կարգավիճակը առաջիկա ժամերին կճշտվի: Կենտրոնի ոստիկանությունից մի քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց»:

Քննչական կոմիտեից առայժմ պաշտոնական տեղեկություն չեն տրամադրում` հարուցվել է, քերական գործ, թե ոչ:

Նույն շարքից