Սպորտ գլխավոր 

Հայ ձյուդոյիստները մեկնել են Բաքու մասնակցելու Եվրոպական 1-ին խաղերին

Այսօր՝ ժամը 07:00 ին Հայաստանի ձյուդոյի հավաքականը մարզիչների ղեկավարությամբ մեկնել է Թբիլիսի, այնուհետև Բաքու մասնակցելու Եվրոպական 1-ին խաղերին,- հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը:

Պատվիրակության կազմում են մարզիկներ Հովհաննես Դավթյանը, Դավիթ Նիկողոսյանը, Ժաննա Ստանկևիչը: Գլխավոր մարզիչն է Տիգրան Բաբայան, պատվիրակությանը ղեկավարը Դավիթ Խիթարյանը:

Հավելենք, որ ձյուդոյիստները պայքարին են ներգրավելու հունիսի 25-ից:

Նույն շարքից