Հայաստան Քաղաքականություն 

ՀԱԿ խմբակցության պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը

analitik.am

Ազգային ժողովի Հայ Ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը այսօր Ազգային ժողովում շարունակվող նիստի ժամանակ Բաղրամյան պողոտայում կատարվածի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ.

«Մի քանի ժամ առաջ Բաղրամյան փողոցում ուժ է կիրառվել բերման են ենթարկվել 237 քաղաքացիներ, որոնց մեջ կան բազմաթիվ լրագրողներ, կոտրվել են նրանց տեսախցիկները, ոստիկանության պաշտոնյաները բռնագրավել են նրանց տեսախցիկների հիշողության քարտերը: Բաղրամյան փողոցը բացվելուց հետո բազմաթիվ քաղաքացիներ բերման են ենթարկվել Ազատության հրապարակում և նրա տարածքում, ինչը ամենևին կապ չուներ տրանսպորտի բացվելու հետ, նաև հետապնդվել են»:

Արամ Մանուկյանի այս հայտարարությունից հետո ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, ինքը` Արամ Մանուկյանը և Գագիկ Ջհանգիրյանը լքեցին նիստերի դահլիճը:

Նույն շարքից