Քաղաքականություն Ֆեյսբուք 

Սերժ Թանգյանն արձագանքել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին

analitik.am

System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանգյանն արձագանքել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին և Facebook-ի իր էջում տեղադրել է Երևանում ընթացող բողոքի ցույցերի վերաբերող նյութ և գրել.

«Այս հոդվածը ինձ երեք բան է հուշում՝

1) հանրային ծառայությունների ոլորտում գործող օտարերկրյա, մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունները պետք է պետական ակտիվներ դառնան եւ խստորեն կարգավորվեն եւ վերահսկվեն անկախ մարմնի կողմից,

2) Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ամրապնդվում է,

3) նախկինում հաջողված խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ինչպես հանրային տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքը, տվեցին իրենց պտուղները»:

Կից նյութն՝ այստեղ

Նույն շարքից