Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ազգային ժողովն այսօր մի շարք օրենքներ ընդունեց

analitik.am

Ազգային ժողովն այսօր մի շարք օրենքներ ընդունեց.

փոփոխություններ ու լրացումներ կատարվեցին «Պետական պարտքի մասին», «Կուսակցությունների մասին», «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին», «Թանկարժեք մետաղների մասին», «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու հանձնարարություն տալու մասին», «Ջրային օրենսգրքի մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքներում։

Նշենք նաև, որ ԱԺ-ն չընդունեց միայն «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նույն շարքից