111 տարեկանում մահացել է Եվրոպայի և Մեծ Բրիտանիայի ամենատարեց տղամարդը: Սինգհը մահացել է 111 տարին բոլորելուց ընդամենը երկու շաբաթ անց: Հայտնի է, որ Սինգհը ծնվել է 1904 թվականին Հնդկաստանի Փենջաբ նահանգում:
Ամենատարեց տղամարդն ունի 9 երեխա, 34 թոռ և 63 ծոռ:
Նա վերապրել է համաշխարհային երկու պատերազմներ, Մեծ դեպրեսիան և ականատես է եղել 25 տարբեր վարչապետերի կառավարման: Սինգհը մահացել է շաբաթ օրը Հնդկաստանում, ուր նա մեկնել էր ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար: