Հասարակություն 

Ապրիլի 11-ը՝ համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր Երևանում

analitik.am

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի կանաչապատման նախապատրաստական աշխատանքներն ավարտված են:

Ապրիլի 1-ից կմեկնարկեն կանաչապատման հիմնական աշխատանքները: Ծաղկապատման հետ կապած էլ նշվել է, որ արդեն իսկ ներկրվել ու ծաղկաբաժակներ է տեղափոխվել 280 հազար ծաղկասածիլ, առաջիկայում կներկրվի ևս 500 հազարը:

 

Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 12 դեպք: Զեկուցվել է նաև, որ նախկինում հայտնաբերված 6 դեպքերի մասով իրականացվել են  ապօրինի շինության քանդման աշխատանքներ:

Նույն շարքից