Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները:
Հունիսի 15-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ընդունելություններին մասնակցել է 191 քաղաքացի: Այս թվից 152-ը ընդունելությունների են ներկայացել վարչկան շրջաններում: Բարձրացված հարցերից 127-ին տրվել է դրական պատասխան, 22-ն առայժմ քննարկման փուլում են, իսկ 3 հարց քաղաքապետարանի լիազորություններից դուրս է եղել, հետևաբար, տվյալ քաղաքացիներն ուղղորդվել են համապատասխան իրավասության կառույցներ: