Հանրահայտ երգչուհի Թամարա Գվերդցիտելին Թբիլիսիի ջրհեղեղի հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով՝ այս տարվա օգոստոսին բարեգործական համերգ կտա Բաթում։ Այս մասին գրում է apsny.ge-ն։
Միջոցառումը պետք է կայանա երգչուհու սեփական բարեգործական հիմնադրամի, Վրաստանի կառավարության, ինչպես նաև Բաթումի քաղաքապետարանի և Աջարիայի կառավարության աջակցությամբ։