Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Պակիստանի հարավային Սինդ պրովինցիայում անոմալ շոգի հետեւանքով մահացել է շուրջ 140 մարդ:
Այս մասին հայտնել է Պակիստանի առողջապահության նախարարությունը, նշելով, որ մահացածների մեծ մասը Կարաչի քաղաքի բնակիչներն են, իսկ մնացածը՝ 3 պրովինցիայի տեղաբնակներ:
Կարաչիում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ 45 աստիճան:
Օդերեւութաբանների տվյալներով աննախադեպ շոգ եղանակը կշարունակվի նաեւ առաջիկա օրերին: