Հասարակություն 

Քաղաքացիների ընդունելությունը Նոր Նորքում 23.01.2014

Հունվարի 23-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից կատարվող քաղաքացիների ընդունելությանը գրանցված 13 բնակչից ներկա էր 11 բնակիչ:
4 բնակիչ դիմել էր սոցիալական աջակցության խնդրանքով, ըստ առաջնահերթության ցուցաբերվել է համապատասխան ֆինանսական օգնություն:
1 բնակիչ դիմել էր պետպատվերի հատկացման խնդրանքով, այս նպատակով կհատակացվի համապատասխան միջնորդագիր հարցի լուծման ուղղությամբ:
1 բնակիչ դիմել էր համատիրության հետ կապված հարցով, որը լուծում կստանա ուսումնասիրությունից հետո:
1 բնակիչ դիմել էր կրպակի կառուցման խնդրանքով. հարցը կուսումնասիրվի և կստանա անհրաժեշտ ընթացքի:
2 բնակիչ դիմել էին ուսման վարձավճարների զեղչման խնդրանքով, միջնորդագրի կհատկացվեն համապատասխան ԲՈՒՀ-եր:
1 բնակիչ դիմել էր բնակտարածքի հատկացման խնդրով, որը մերժվեց բնակֆոնդի բացակայության պատճառով:
1 սիրիահայ բնակիչ դիմել էր գույքի հատկացման խնդրանքով, որն անհրաժեշտ լուծում կստանա:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վարչական շրջանների ղեկավարներն ամեն հինգշաբթի՝ ժամը 14:00-ին, տասնյակ քաղաքացիների են ընդունում, լսում նրանց մտահոգող խնդիրներն ու հնարավոր լուծումներ տալիս:

Նույն շարքից