Հայաստան Քաղաքականություն 

Շոգ ա, ջուր են շփել, ի՞նչ ա եղել. Առաքել Մովսիսյան

analitik.am

Շոգ ա, ջուր են շփել, ի՞նչ ա եղել որ. այսպես արձագանքեց  հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) լրագրողների այն հարցին,  թե ինչպես է գնահատում ոստիկանության գործողությունները այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում, երբ ջրցան մեքենայով ցրվեց խաղաղ ցույցը:

Առաքել Մովսիսյանը հավատացրեց, որ տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունեցել Բաղրամյան պողոտայում։

«Տեղեկություն չունեմ ես, իսկ ինչի՞ համար էին փակել Բաղրամյանը»,-լրագրողներին հարցրեց նա և այնուհետև նշեց, թե իրենք էլ են դրա դեմ պայքարում։

«Պայքարում ենք, որ չթանկանա, հնարավորության դեպքում էլեկտրականության հետ կապված…»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ ոստիկանները ժողովրդին ծեծել են, Առաքել Մովսիսյանը պատասխանեց. «Դուք ամեն ինչ վերագրում եք ժողովրդին, երբ որ ես անշնորհք մի հատ բան անեմ, վերագրեք նորից ժողովրդին: Մասսայական ա եղել, ուրեմն մի հոգին սարքել ա, որ ինադու սաղին հանի օրենքի առաջ»:

Պատգամավորը հավատացրեց, թե ծեծի ենթարկողները ոչ թե քաղաքացիական հագուստով ոստիկաններ են, այլ շատ հնարավոր է՝ սադրիչներ:

«Էդ էլ կա, խի՞ չեք հաշվի առնում: Ի՞նչ գիտես, ով ա հարձակվել, ասում եք՝ գրաժդանսկի են եղել: Չէ՞ որ մնացածն էլ կարային, չունեի՞ն գրաժդանսկի շոր, կարային գրաժդանսկի շորերով ըլնեին, բայց ուրեմն իրանք են սարքել էդ պրովոկացիան»,- ասաց նա:

 

Նույն շարքից