ԴԱԻՇ-ի գրոհայինները Սիրիայում խաչել են երկու երեխայի նրա համար, որ նրանք չեն հետևել Ռամադանի ծոմին, հայտնում է The Independent-ը։
Անչափահասները սպանվել են երկրի արևելքի Մայադին քաղաքում, որը գտնվում է իսլամիստների վերահսկողության տակ։
Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնի հիմնադիր Ռամի Աբդել Ռահմանը հայտնել է, որ տղաներին բռնել են այն պահին, երբ նրանք ուտելիս են եղել: