Միջազգային Քաղաքականություն 

Էստոնիայի ԱԳՆ. Ռուսաստանը խախտում է մինսկյան համաձայնություններն ու շարունակում ագրեսինան

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Եվրամիության անդամ երկրները շարունակում են հանդես բերել միասնական դիրքորոշում Ուկրաինական հակամարտության հարցում ու համոզված են, որ Ռուսաստանը խախտում է մինսկյան համաձայնագրերն ու շարունակում է ագրեսիան:

Այս մասին հայտնել է Էստոնիայի արտգործնախարար Քեյթ Ռոզիմանուսը, նշելով, որ Եմ-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչեւ 2016 թ.-ի հունվար ամիս:

Նրա խոսքերով, չնայած որոշ լրատվամիջոցների սպեկուլիացիաներին, ԵՄ-ի անդամները միաձայն քվեարկել են ՌԴ դեմ պատժամիջոցների երկարաձգման օգտին՝ հասկանալով, որ այդ միջոցով հնարավոր կլնի Ռուսաստանի դեմ որոշակի ճնշում իրագործել՝ ագրեսիան դադարեցնելու համար:

Նրա կարծիքով, պատժամիջոցների դադարեցումը հնարավոր է միայն Ռուսաստանի դիրքորոշման փոփոխության պարագայում, իսկ հակառակ դեպքում՝ դրանք անհրաժեշտ է վերանայել ու առավել խստացնել:

Հիշեցնենք, որ Էստոնիան կրկին անգամ պետական մակարդակով անպատասխանատու հայտարարություններ է անում Ռուսաստանի հասցեին՝ առանց որեւէ փաստարկ ներկայացնելով:

Նույն շարքից