Հասարակություն 

Բանակի օրը Նոր Նորքում 2014

analitik.am

Բանակի 22-րդ տարեդարձի առթիվ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ տոնական մեծ միջոցառում էր կազմակերպվել Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: 
Նոր Նորքի Մշակույթի կենտրոնի, Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի, Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի գեղարվեստական խմբերի, "Տորք Անգեղ" մարզամշակութային կենտրոնի "Էմբոլադա" պարային համույթի սաների, ինչպես նաև ճանաչված երգիչների կատարումները բարձր տրամադրություն էին ստեղծել դահլիճում:
Ազգային ժողովրդական երգն ու պարը, ժամանակակից ռիթմերը հայրենասիրական խրոխտ ոգով էին համակել ներկաներից յուրաքանչյուրին:
Շնորհավո՛ր տոնդ, հայոց հաղթական բանակ, փառք ձեզ հայոց սահմանները հսկող քաջ հայորդիներ:

Նույն շարքից