Հասարակություն 

Քաղաքացիների ընդունելությունը Նոր Նորքում 30.01.2014

analitik.am

Հունվարի 30-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից կատարվող քաղաքացիների ընդունելությանը գրանցված 8 բնակիչներն էլ ներկա էին:
1 բնակիչ դիմել էր սոցիալական աջակցության խնդրանքով. ցուցաբերվել է համապատասխան ֆինանսական օգնություն:
3 բնակիչ դիմել էր պետպատվերի հատկացման հարցով, որից մեկը դրական լուծում ստացավ, մյուս երկուսը կուսումնասիրվեն և կստանան համապատասխան ընթացք:
1 բնակիչ դիմել էր ուսման վարձավճարի հետ կապված խնդրանքով, որը դրական լուծում կստանա:
1 բնակիչ դիմել էր տանիքի նորոգման հետ կապված հարցով, խնդիրը կուսումնասիրվի և կստանա լուծման անհրաժեշտ ընթացք:
1 բնակիչ դիմել էին շինարարության հետ կապված հարցով, որն ընթացք կստանա համապատասխան ուսումնասիրությունից հետո:
1 բնակիչ դիմել էր համակարգիչ կամ սինթեզատոր ստանալու խնդրանքով. հնարավորության առկայության դեպքում հարցը դրական լուծում կստանա:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վարչական շրջանների ղեկավարներն ամեն հինգշաբթի՝ ժամը 14:00-ին, տասնյակ քաղաքացիների են ընդունում, լսում նրանց մտահոգող խնդիրներն ու հնարավոր լուծումներ տալիս:

Նույն շարքից