Հայաստան Միջազգային Քաղաքականություն 

Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկը կայցելի Հայաստան

analitik.am

Հունիսի 24-25-ը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկը պաշտոնական այց կկատարի Հայաստան:

Նախատեսված են Չեխիայի ԱԳ նախարարի հանդիպումները ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Հունիսի 25-ին կկայանան Հայաստանի և  Չեխիայի արտգործնախարարների բանակցությունները եւ համատեղ մամլո ասուլիսը։ Էդվարդ Նալբանդյանն ու Լյուբոմիր Զաորալեկը ներկա կգտնվեն Երեւանում Չեխիայի դեսպանատան պաշտոնական բացման արարողությանը:

Չեխիայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Լյուբոմիր Զաորալեկը Էջմիածնում կմասնակցի Չեխիայի Լիդիցե քաղաքի պատվին փողոցի անվանակոչման արարողությանը:

Նույն շարքից