Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությանը պատկանող Շահիթ Սահմիդեի անվան կրթահամալիրի տնօրինության հետ ձևավորված համագործակցության շրջանակներում իրականացվեց հերթական ձեռնարկը:
Փորձի փոխանակման և համագործակցության նպատակով վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի կողմից կազմակերպվեց կրթահամալիրի ներկայացուցիչների այցելությունը Նոր Նորքի հ. 198 ավագ դպրոց:
Կրթահամալիրի ղեկավարն ու աշխատակիցները հ. 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանի և բաժնի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջեցին կրթօջախում, ծանոթացան հայկական դպրոցի յուրահատկություններին, փոխանակվեցին առաջավոր փորձով և համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով կանխանշեցին հետագա համագործակցության ուղիներ:
Փոխադարձ հրավերով մոտ ժամանակներում հ. 198 դպրոցի տնօրենը ևս ճանաչողական այցով կհյուրընկալվի Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությանը պատկանող Շահիթ Սահմիդեի անվան կրթահամալիրում:
Իրանական դպրոցի ներկայացուցիչների այցը Նոր Նորքի հ. 198 դպրոց