Ոստիկանները ընդառաջ գնացին ակցիայի մասնակիցների պահանջին՝ մի քանի մետր հետ գնալ և մեծացնել միջանցքը:
Ակտիվիստները, սակայն, նախապայման են դնում` ապահովել ուղիղ եթեր ՀՀ Նախագահի հետ հանդիպմանը:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կմիջնորդի, որ ՀՀ Նախագահը նորից համաձայնի ընդունել ակտիվիստներից կազմված 5-6 հոգուց կազմված խմբի: