Դեկտեմբեր և հունվար ամիսներին աննախադեպ ցուրտ եղանակով, այնուհետ ջերմաստիճանի կտրուկ տատանումներով, նաև տեղումներով պայմանավորված` Նոր Նորք վարչական շրջանի փողոցներում ևս առաջացել են փոսեր:
Հաշվի առնելով անվտանգ երթևեկի ապահովման առաջնահերթությունը` Երևանի քաղաքապետարանի կողմից խնդիր է դրվել մայրաքաղաքում ասֆալտապատման աշխատանքներ կատարած ընկերությունների առջև` հնարավորին կարճ ժամկետում իրականացնել ժամանակավոր փոսալցման աշխատանքներ:
Հավելենք, որ արդեն գարնանը Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրերով ինչպես այդ, այնպես մի շարք այլ փողոցներում կմեկնարկեն ընթացիկ և հիմնական նորոգման աշխատանքները, որոնց շրջանակում կիրականացվեն նաև վերջնական փոսանորոգումներ:
Նոր Նորքում շարունակվում են ժամանակավոր փոսալցման աշխատանքները