Հասարակություն 

"Հայոց բանակ-22" միջոցառում Նոր Նորքի հ. 198 ավագ դպրոցում

analitik.am

Նոր Նորք վարչական շրջանում իրականացվող "Հայոց բանակ-22" միջոցառումների շարքում իր տեսակի մեջ ուշագրավ էր նաև հ. 198 ավագ դպրոցում կազմակերպված գրական, երաժշտական ցերեկույթը: Միջոցառումն աչքի էր ընկնում ուսուցողական տարբեր պաստառներով, որոնց պատրաստմանն իրենց ներդրումն էին ունեցել դպրոցի աշակերտները: Ի դեպ, ցուցապաստառների հիմքը կտավն էր, որն իմաստ ու բովանդակություն էր ստացել՝ համալրվելով փաստագրական և դիդակտիկ տարբեր նյութերով:
Հյուրերի կազմում էին ներկայացուցիչներ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնից, Արցախյան հերոսամարտի մասնակիցներ, մանկավարժներ:
Աշակերտները ներկայացրեցին հայոց բանակի ստեղծման ուղին և անցած ճանապարհը, արժևորեցին մեր երիտասարդ հանրապետության կյանքում զիված ուժերի ունեցած կարևոր դերն ու նշանակությունը:

Նույն շարքից