Հասարակություն 

ԻՊ-ի զինյալները Պալմիրայում իսլամական երկու սրբավայր են ոչնչացրել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները ավելի քան մեկ ամիս առաջ գրաված Սիրիայի հյուսիս-արեւելյան Պալմիրա քաղաքում երկու սրբավայր են պայթեցրել: Այս մասին հաղորդում է արաբական «Ալ Ջամհուրիա» պարբերականը:

Կիրակի հայտնի է դարձել, որ ԻՊ-ի զինյալները սկսել են ականապատել Պալմիրայի՝ իրենց կողմից գրավված հատվածը:

Սիրիայի հնությունների եւ թանգարանների գլխավոր տնօրեն Մաամուն Աբդուլ Քարիմի խոսքով, «զինյալները երեք օր առաջ պայթեցրել են Մուհամմեդ մարգարեի զարմիկի՝ Մոհամեդ բին Ալի Ալ-Մութհադեր բեն Աբի Թալիբի սրբավայրը»: Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանո ներքո գտնվող պատմական արժեք էր:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ահաբեկիչները ոչնչացրել են նաեւ ավելի քան 500 տարի առաջ կառուցված մեկ այլ սրբավայր, որը տեղակայված է հռոմեական ավերակներից շուրջ կես կիլոմետր հեռավորությամբ:

Ընդհանուր առմամբ, հնագույն Պալմիրա քաղաքը գրավելուց ի վեր, ԻՊ-ի զինյալներն այստեղ ավելի քան 50 պատմական հուշարձան են ոչնչացրել: Հավելենք, որ քաղաքն ահաբեկիչների վերահսկողության տակ է անցել մայիսի կեսերին:

Նույն շարքից