Հասարակություն 

Քաբուլում ահաբեկիչների հարձակման հետեւանքով վիրավորվել է 20 մարդ

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Քաբուլի կենտրոնում գտնվող խորհրդարանի շենքի նկատմամբ գրոհայինների հարձակման հետեւանքով վիրավորվել է 20 մարդ:

Այս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից, նշելով, որ վիրավորների թվում են 5 կին ու 3 երեխա:

Բացի այդ հրազենային վնասվածքներ են ստացել աֆղանական խորհրդարանի պատգամավորները:

Գրոհայինները խորհրդարանի մոտ պայթեցրել են նաեւ ավտոմեքենան, իսկ այնուհետեւ հարձակում ձեռնարկել:

Հարձակման ժամանակ խորհրդարանը քննարկել է նոր պաշտպանության նախարարի նշանակման հարցը, որի պաշտոնն արդեն 9 ամիս է ինչ թափուր է մնում:

Իրավապահներին հաջողվել է լիկվիդացնել հարձակումն իրականացրած 6 գրոհայիններին:

Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել Թալիբան շարժումը:

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից