Փետրվարի 4-ին տեղի ունեցավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարում էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին վարչական շրջանում գրանցված արտակարգ պատահարների և թեժ գծերով ստացված հարցերի ուսումնասիրությանն ու լուծման ընթացքին վերաբերող տեղեկություններ:
Վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը հանձնարարեց շարունակել հետևողական վերհսկողությունը մանկապարտեզներում մատուցվող սննդի որակի և պիտանելիության ժամկետների պահպանման ուղղությամբ, պարբերաբար պատահականության սկզբունքով լինել մանկապարտեզներում և արդյունքների վերաբերյալ զեկուցել:
Ա. Ուլիխանյանն անդրադարձավ վարչական շրջանում կոյուղագծերի և ջրագծերի վթարների վերացման աշխատանքներին: Զեկուցվեց, որ գրանցված բոլոր վթարները վերացված են, իսկ որոշ հատվածներում դեռևս իրականացվում են վերականգնման աշխատանքներ:
Մինչև ասֆալտապատման հիմնական աշխատանքներին անցնելը՝ հանձնարարվեց հետևողական աշխատանքներ տանել Նոր Նորքում ձմռան շրջանում առաջացած փոսերի վերացման ուղղությամբ:
Բացօթյա առևտրի կանխարգելման, ապօրինի շինարարության կանխման և քանդման գործընթացների ուղղությամբ ևս հանձնարարվեց խստացվսծ վերահսկողություն սահմանել:
Աղբահանության գործընթացն առավել կանոնակարգված կազմակերպելու ուղղությամբ համապատասխան ծառայության պատասխանատուին հանձնարարվեց խստացնել վերահսկողությունը՝ ուշադրության տակ առնելով նաև աղբամանների շրջակա տարածքի մաքրությունը:
Աշխատանքային հերթական խորհրդակցությունը Նոր Նորքում 04.02.2014