Երեւանի Բաղրամյան պողոտայում նստացույցի նախաձեռնողները, ի վերջո, հրաժարվել են հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել էլեկտրաէներգիայի սակագնի հարցը:
Քննարկումները արդյունք չեն տվել, եւ նստացույցի մասնակիցները որեւէ պատասխան չեն տվել հանդիպման առաջարկը հնչեցրած, ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին:
Նստացույցի նախաձեռնողների կարծիքով, իշխանությունները մեկ ճանապարհ ունեն՝ չեղարկել ՀԾԿՀ որոշումը, որի համար հանդիպման անհրաժեշտություն չկա: