Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանը ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին. Պեսկով

analitik.am

Ռուսաստանը ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և հույս ունի, որ ամենամոտ ապագայում իրավիճակը կկարգավորվի օրենքին համապատասխան, երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հայաստանը մեր ամենամոտ գործընկերն է, հայ ժողովրդի հետ մենք պատմական կապեր ունենք։ Իհարկե, մենք շատ ուշադիր հետևում ենք տեղի ունեցող իրադարձություններին և, անխոս, հույս ունենք, որ ամենամոտ ապագայում այս իրավիճակը կկարգավորվի օրենքին համապատասխան, և օրենքի խախտումներ չեն գրանցվի», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Նույն շարքից