Հայաստան 

Ա․ Հարությունյանն ընտրվել է ՄԻԵԴ- ում Հայաստանը ներկայացնող դատավոր

analitik.am

Նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանն ընտրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավոր, հաղորդվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կայքում։

Նախօրեին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Հարությունյանի թեկնածության օգտին քվեարկել է 157 խորհրդարանականներից 119–ը։

Հարությունյանը ՄԻԵԴ–ում դատավորի պաշտոնը զբաղեցնելու է առաջիկա ինը տարվա ընթացքում։ Նա կսկսի իր պարտականությունների կատարումը ընտրվելուց հետո 3 ամսվա ընթացքում։

Նույն շարքից