Հասարակություն 

Խորհրդակցություն Նոր Նորքում

Ապրիլի 8-ին տեղի ունեցավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Խորհրդակցությանը ներկա էին նաև Նոր Նորքի համատիրությունների ներկայացուցիչները:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին վարչական շրջանում գրանցված արտակարգ պատահարների և թեժ գծերով ստացված հարցերի ուսումնասիրությանն ու լուծման ընթացքին վերաբերող տեղեկություններ:


7-րդ և 8-րդ զանգվածների կանաչ գոտին պուրակի վերածելու ուղղությամբ ավարտական նախագծեր ու նախահաշիվ ներկայացվեց:


Առաջիկայում կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակի ու ծառատունկի պատշաճ կազմակերպման ուղղությամբ հստակ հանձնարարականներ տրվեցին:


Կրթության, մշակույթի և սպորտի բաժնին հանձնարարվեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել ուսումնական հաստատությունների հարակից տարածքների մաքրությունն ու բարեկարգումը, մետաղյա կոնստրուկցիաների ներկումը, գումարների հավաքման բացառումը, մանկապարտեզներում մատուցվող սննդի որակի և պիտանելիության ժամկետների պահպանումը:



Բացօթյա առևտրի կանխարգելման, թափառող կենդանիների վնասազերծման, ապօրինի շինարարության կանխման և քանդման գործընթացների ուղղությամբ ևս հանձնարարվեց խստացված վերահսկողություն սահմանել:


Հանձնարարվեց շարունակել ծառերի էտման, կանաչ տարածքների մաքրման ու բարեկարգման գործընթացը:

 
"Ձեզ համար կանայք" առողջապահական ակցիայի ընթացքի և ավարտի վերաբերյալ ամփոփիչ տեղեկատվություն ներկայացվեց:

Նույն շարքից