Ապրիլի 10-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից կատարվող քաղաքացիների ընդունելությանը ներկա էր 9 բնակիչ:
4 բնակիչ դիմել էր սոցիալական աջակցության խնդրանքով. տրամադրվել է ֆինանսական օգնություն:
2 բնակիչ դիմել էին կոմունալ տնտեսությանը վերաբերող հարցերով, որոնք ընթացքի մեջ են:
1 բնակիչ դիմել էր բուժսպասարկման նպատակով պետպատվեր հատկացնելու խնդրանքով, որը դրական լուծում ստացավ:
1 բնակիչ դիմել էր հոդվածի տպագրության հարցով, որը դրական լուծում ստացավ:
1 բնակիչ եկել էր ընդունելության իր գոհունակությունն ու երախտագիտությունը հայտնելու Երևանի քաղաքապետի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի գործունեության վերաբերյալ, որի արդյունքում մայարքաղաքում և Նոր Նորքում ակնհայտ բարեփոխումներ են իրականացվում:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վարչական շրջանների ղեկավարներն ամեն հինգշաբթի՝ ժամը 14:00-ին, տասնյակ քաղաքացիների են ընդունում, լսում նրանց մտահոգող խնդիրներն ու հնարավոր լուծումներ տալիս: