Քաղաքականություն 

Տիգրան Համասյանը համերգ է տվել Վանի Աղթամար կղզում

analitik.am

Թուրքական Haber 3 լրատվական կայքի հաղորդմամբ` աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ միասին Վանի Աղթամար կղզում համերգ է տվել:

Համասյանը Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի, Լիբանանի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Բելգիայի, Չեխիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ընդհանուր առմամբ 100 եկեղեցիներում համերգներով է հանդես գալու։

«Լույս ի լուսո» խորագրով համերգաշարը մինչև հունիսի 30-ը շարունակվելու է Թուրքիայի տարբեր քաղաքներում։

Աղթամարում կայացած համերգին մասնակցել են նաև Վան նահանգը ներկայացնող պաշտոնյաներ։

Նույն շարքից