Հասարակություն 

Զատկի տոնական սեղանների ցուցահանդես

Նոր Նորք վարչական շրջանի թիվ 4 արհեստագործական ուսումնարանում տոնական արարողություն էր. Սուրբ Հարության տոնի առթիվ կազմակերպվել էր Զատկի տոնական սեղանների ցուցահանդես, որտեղ ուսանողները դրսևորել էին իրենց գիտելիքներն ու գեղագիտական մոտեցումները: Պատրաստված յուրօրինակ ուտեստներն աչքի էին ընկնում մատուցման գեղեցիկ մշակույթով: Ներկայացվող 4 սեղանները միմյանցից առանձնանում էին ինքնատիպությամբ ու բովանդակային ուրույն լուծումներով:

Նույն շարքից