Հասարակություն 

Հունիսի 29-ից Երևանում նոր տեսախցիկներ կգործեն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երեւան քաղաքում շարունակվում են երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2015 թվականի հունիսի 29-ից գործարկվելու են հետեւյալ վայրերում տեղադրված տեսախցիկները.

• Երեւան քաղաքի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկ,

• Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի՝ «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնի հարակից հատված:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:

Նույն շարքից