Հասարակություն 

Բաղրամյան պողոտայում հովանոցներ են տեղադրում

Բաղրամյան պողոտա են բերվել հովանոցներ, որոնք ամրացվում են փողոցի տարբեր հատվածներում՝ արևի ճառագայթներից խուսափելու համար, ինչին ոստիկանությունը որևէ կերպ չի խոչընդոտում:

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիային միացել է Արագածոտնի մարզը, ինչպես նաև Ֆրանսիայի ու Գերմանիայի մի շարք քաղաքներ: Այս լուրը Բաղրամյան պողոտայում հայտնեցին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները:

Անդամներից մեկը նաև հաղորդեց, որ Վաշինգտոնում երեկ Հայաստանի հյուպատոսարանի մոտ 1000-ից ավելի մարդ բողոքի ակցիա է իրականացրել ընդդեմ էլեկտրաէներգիայի թակացման: Բողոքի ցույց են անցկացվել նաև Ստրասբուրգում, Գերմանիայի ու Ֆրանսիայի մի շարք քաղաքներում:

Նույն շարքից