Բարի օր Հասարակություն 

Իրավիճակը չպետք է քաղաքականացվի. Սերժ Թանկյանը` երևանյան դեպքերի մասին

analitik.am

Երևանում ջրցան մեքենաներով և մարդկանց, այդ թվում՝ լրագրողներին ծեծելով ցույցը ցրելը հանգեցրեց նրան, որ Երևանում ցուցարարների քանակը աճեց։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը։

«Դա խաղաղ նստացույց է։ Ոստիկանությունն իրավունք ունի ցրել և բերման ենթարկել մարդկանց առանց ավելորդ ուժ կիրառելու։ Իրավիճակը չպետք է քաղաքականացվի արտասահմանյան լրատվամիջոցների կամ կառավարությունների կողմից: Ակցիաները հայ բնակչության զգալի մասի տնտեսական մարգինալացման ոչ քաղաքական արձագանքն է»,- գրել է Թանկյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը պետք է ջանքեր գործադրի իր քաղաքացիների տնտեսական իրավիճակը բարելավելու համար և  լուծի մնացած խնդիրները։

Նույն շարքից